Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 18:55

Բրիգադային գեներալ Դեհղան .«Իրանը շարունակելու է ընդլայնել իր պաշտպանունակությունը»

Բրիգադային գեներալ Դեհղան .«Իրանը շարունակելու է ընդլայնել իր պաշտպանունակությունը»
«ԱՄՆ-ը փորձում է տարբեր պատճառաբանություններով , տարածել իրանաֆոբիան և պայքարել իսլամական հանրապետության դեմ»,-ասել է ԻԻՀ պաշտպանության նախարարը :

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն , Բրիգադային գեներալ ՝ Հոսեյն Դեհղանն ավելացրել է .-«ԻԻՀ-ը երբեք չի ձգտել որևէ երկրի կամ ժողովրդի դեմ ոտնձգությանը և չի էլ ձգտելու , սակայն երբ հարցը վերաբերում է ինքնապաշտպանությանը , ապա նա ազգային շահերի հիմունքով , իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով , դիմելու է անհրաժեշտ քայլերի» :

«Տարբեր կտրվածքներում Իրանի հրթիռային փորձարկումներն ուղղված են հավանական սպառնալքիներին դիմագրավելու համար համապատասխան զենքի արտադրմանը»,-ավելացրել է ԻԻՀ ՊՆ-ը :

Նշելով , որ ԻԻՀ-ը երբեք չի փորձելու ոչ-սովորական զենքեր ձեռք բերել , գեներալ Դեհղանն ասել է .-«Իրանը քայլեր է անելու ցանկացած սպառնալիքի պատասխանելու նպատակով պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ և այս հարցում որևէ մեկի թույլտվության կարիք չունի» :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել