Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 17:08

Իրանի հրթիռային փորձարկումը չի առնչվոմ Համատեղ ակտի համապարփակ ծրագրին

Իրանի հրթիռային փորձարկումը չի առնչվոմ Համատեղ ակտի համապարփակ ծրագրին
ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային անվտանգության հարցերով գերատեսուչն ասաց. «ԻԻՀ-ի հրթիռային փորձարկումները չեն առնչվում Համատեղ ակտի համապարփակ ծրագրին»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական ու միջազգային անվտանգության հարցերով գերատեսուչ Համիդ Բաիդինեժադը մի գրառման մեջ նշել է. «Նրանից հետո երբ ԱՄՆ-ն չկարողացավ Իրանի հրթիռային օրինական փորձարկումները դատապարտելու համար ստանալ Անվտանգության խորհրդի հաստատումը, սառեցրեց իրանական ու արտասահմանյան, այդ թվում բրիտանական երկու ընկերությունների բանկային հաշիվները»:

Բաիդինեժադը հակազդելով Իրանի դեմ ԱՄՆ-ի հրթիռային նոր շրջափակումներին, ավելացրեց. «Ամերիկացիներն իրենք էլ գիտեն, որ նոր սահմանափակությունների հաստատումը սոսկ քարոզչական քայլ է և չի կարող ազդել Իրանի հրթիռային ծրագրի վրա»:

«Փաստորեն իրանական ընկերությունները, որևէ բանկային հաշիվ չունեն ԱՄՆ-ում, որոնց հնարավոր լինի սառեցել»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական ու միջազգային անվտանգության հարցերով գերատեսուչը:

Բաիդինեժադն ընդգծել է. «ԱՄՆ-ի նոր շրջափակումների կապակցությամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատարերն էլ հայտարարել են, որ ԻԻՀ-ի հրթիռային պաշտպանական ծրագրերը առավել հզորությամբ շարունակվելու են»:

Սպիտակ տան խոսնակ Ջաշ Էռնեստը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ նոր շրջափակումների գործադրման մասին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել