Իրանական 1358 թ. Ֆարվարդինի 12-ին, (1979 թ.-ի մարտի 31-ին), մարդկության պատմության մեջ գրանցվեց անկախատենչության ու ազատատենչության պայքարի ևս մեկ փայլուն էջ,որը կարելի է համարել ժամանակակից պատմության մեջ եզակի երևույթ:
1358 թ. Ֆարվարդինի 12-ին, Իրանի ժողովուրդը ճակատագրական մասնակցություն բերելով Իսլամական հանրապետության սրբազան համակարգի պատմության մեջ առաջին անգամ կայացած ընտրություններին, ողջ աշխարհին ցույց տվեց, որ անցել են օտարերկրյա միջամտությունների ժամանակները և Իրանի ժողովուրդն ամենայն վճռակամությամբ շարունակելու է Իմամ Խոմեյնիի ուղին ,որն է՝ օտարներից փրկվելը:
Իրանի քաջարի ժողովուրդը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսություն, գործնական քայլեր» հռչակված տարում փորձում է կրկնակի ջանքերով քայլել Իրանի իսլամական հանրապետության սրբազան համակարգի ուղղությամբ և նվաճել առաջադիմության ու արդարության գագաթները: Իրանի ժողովուրդը Իսլամական հեղափոխության նպատակների և իդեալների իրականացման և արժանապատվության բարձր գագաթների նվաճման ճանապարհին ի ցույց կդնի իր քաջարի զավակների պողպատե կուռ կամքը: