Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 18:18

Ռոհանի .«Ֆարվարդինի 12-ը ժողովրդավարության ու իսլամականության բյուրեղացման օրն է»

Ռոհանի .«Ֆարվարդինի 12-ը ժողովրդավարության ու իսլամականության բյուրեղացման օրն է»
ԻԻՀ նախագահը ֆարվարդինի 12-ը ՝ «Իրանի իսլամական հանրապետության» հաստատման տարեդարձի օրը ՝ ժողովրդավարության ու իսլամականության բյուրեղացման օրն է ճանաչել :

37 տարի առաջ ֆարվարդինի 12-ին ՝ 1979 թվականի ապրիլի մեկին , համախմբված մասնակցելով հանրաքվեի , Իրանի ժողովուրդն իսլամական հանրապետությունն ընտրեց, որպես կրոնական արժեքների վրա հիմնված ժողովրդավարական համակարգ:

Չորեքշաբթի օրը կառավարության նիստում , ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին մեծարելով ֆարվարդինի 12-ը և հարգելով ԻԻՀ հիմնադրի վառ հիշատակն , ասաց .-«Լուսահոգի Իմամ Խոմեյնին հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից , կարևորել է Սահմանադրության մշակումը և երկրի կառավարման ու «Իսլամական հանրապետության» որոշման գործում ժողովրդի ունեցած դերակատարությունը» :

Շնորհավորելով Ֆաթիմա Զահրայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի , նաև կանանց ու մայրերի օրվա կապակցությամբ , նախագահ ՝ Ռոհանին Հազրաթ Ֆաթիմային անհատական , ընտանեկան ու հասարակական կյանքում բոլոր կանանց համար լավագույն օրինակ է ճանաչել , ասելով .-«Այսօր մեծ թվով կանայք աշխատում են պետական կառույցներում և գործադիր մարմիններում : Նրանք լավագույնս կատարում են իրենց դերը , ինչը չափազանց մեծ նշանակություն ունի : Կարևոր է , որ կանայք իրենց պատիվն ու հիջաբը պահպանելով , լավապես կատարում են հասարակական ոլորտում ստանձնած պատասխանատվություններն » :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել