Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 17:54

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի արտահայտությունները մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի արտահայտությունները մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ
«Քաղաքական, տնտեսական, մշակութային ու ռազմական զոռբայության վրա հիմնված իմպերիալիստական համակարգն ամեն ինչ անում է Իրանի ժողովրդին հարվածելու համար և չպիտի անտեսել այս իրականությունը»,-ասել է Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ՝ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը, Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի օրը մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ ռազմական ուժն Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար մեծապետականության գլխավոր հենարանը համարելով, ավելացրեց. «Համաշխարհային այս իրավիճակում ,երբ ջունգլիների օրենքն է տիրում, եթե ԻԻՀ-ն սոսկ բանակցության և տնտեսական ու նույնիսկ գիտական ու տեխնոլոգիական փոխանակումների վրա կենտրոնանա և պաշտպանական կարողություն չունենա, արդյոք նույնիսկ փոքր պետություններն էլ չեն համարձակվի՞ սպառնալիք կարդալ Իրանի ժողովրդին»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը խիստ քննադատության ենթարկելով նրանց, ովքեր վաղվա աշխարհը բանակցության և ոչ թե հրթիռի աշխարհ են կոչում, հիշեցրեց. «Եթե գիտակցաբար ասվի, որ վաղվա աշխարհը ոչ թե հրթիռի այլ բանակցության աշխարհ է, դա դավաճանություն է համարվելու»:

Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին նշեց. «Այս ժամանակներն, ամեն ինչի ժամանակն են, եթե ոչ հեշտությամբ ոտնահարվելու են Իրանի ժողովրդի իրավունքները»:

«Նրանք բանակցությունը, տնտեսական փոխանակությունը, շրջափակումը, ռազմական սպառնալիքն ու ցանկացած այլ միջոց օգտագործում են իրագործելու համար իրենց նպատակները և մենք էլ պիտի այդ բոլոր բնագավառներում դիմադրության ու պաշտպանության կարողություն ունենանք»,- ընդգծել է մեծահարգ առաջնորդը։

«Հեղափոխության թշնամիներն Իրանի դեմ օգտվում են բոլոր հին ու նոր միջոցներից»-նշել է նա:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց․-« Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի արդիական ու ճշգրիտ հրթիռների ցուցադրումը ուրախություն է պատճառում այն ժողովուրդներին, որոնք դժգոհ են ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից, սակայն որևէ գործ չեն կարողանում կատարել»:

Կրկին անգամ ընդգծելով, որ մի քանի բացառություններից բացի, համաձայն է դիվանագիտության ու բանակցության միջոցներին, Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասաց. «Չպիտի այնպես քարոզել, որ իբր թե մենք հակառակ ենք բանակցության: Մենք ասում ենք, որ պիտի զգոն ու հզոր լինել, որպեսզի բանակցության ժամանակ մեզ չխաբեն»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին իսլամի մեծ մարգարեի գերդաստանի գովերգուներին ուղղված իր հորդորներում անհրաժեշտ համարելով երիտասարդների համոզումները թուլացնելուն ուղղված թշնամիների ջանքերի դիամգրավումն, ասաց. «Քաղաքական, տնտեսական, հասարակական ու պաշտպանական բոլոր միջոցները պիտի օգտագործել ամրապնդելու համար Իրանի դիրքերը»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել