Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատար զորավար Ամիր Ալի Հաջիզադեն, երկուշաբթի օրը ԻԻՀ հեռուստատեսության առաջին կայանին տված հարցազրույցում այդ ուժերի կողմից բալիստիկ հրթիռների վերջին փորձարկման կապակցությամբ ասել է. «Իրանի հրթիռային ուժի ընդլայնման ընթացքը չի կասեցվելու»:
«Իրանը գտնվում է անապահով տարածաշրջանում և շարունակ հարևան երկրներում պատերազմներ են եղել ու այդ պատճառով է մեր երկրի զինված ուժերի պաշտպանական կարողության և հզորության ընդլայնումն անխուսափելի է»,-ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարը: