Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 18:37

Այաթոլլահ Լարիջանի .«Իրանը չի քայլելու ԱՄՆ քաղաքականությունների ուղղությամբ»

Այաթոլլահ Լարիջանի .«Իրանը չի քայլելու  ԱՄՆ քաղաքականությունների ուղղությամբ»
Իրանի դատական իշխանության ղեկավարի խոսքերով , ԻԻՀ-ը չի ենթարկվելու արևմուտքի , հատկապես ԱՄՆ-ի կառավարության քաղաքականություններին :

Երկուշաբթի մարտի 28-ին Իրանի դատական իշխանության պատասխանատուների հետ ունեցած հանդիպմանը , Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է .-«Ինչպես իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն է ասել , ԱՄՆ-ը երկակի խաղ է խաղում Իրանի ժողովրդի հետ , ըստ որի կամ ժողովուրդը պետք է ենթարկվի ամերիկացիներին , կամ պետք է հայտնվի ճնշումների ներքո :

Անդրադառնալով Դիմադրողական տնտեսությանը , Այաթոլլահ Ամոլի Լարիջանին նշել է .-«Իրանի ժողովուրդը չի հրաժարվելու իսլամական հեղափոխության իդեալներից ՝ նույնիսկ եթե ԱՄՆ կառավարության կողմից ավելի խիստ շրջափակումների ենթարկվի» :

Իրանի դատական իշխանության ղեկավարի հավաստմամբ , Իրանի ժողովուրդն ընտրել է արժանապատվության ու անկախության ուղին և այդ նպատակին հասնելու համար , պետք է իրականացնի Դիմադրողական տնտեսությունն ՝ ապավինելով ներքին արտադրանքին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել