Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 29 Նոյեմբեր 2015 17:00

Արևմտյան երկրների երիտասարդներին

Արևմտյան երկրների երիտասարդներին

 

Հանուն գթած և ողորմած Աստծո

Ֆրանսիայում կույր ահաբեկչության հետևանքով տեղի ունեցած դառը դեպքերը կրկին անգամ ինձ մղեցին խոսել ձեզ՝ երիտասարդներիդ հետ:Ինձ համար ցավալի է,որ նման իրադարձություններն են խոսելու հող պատրաստում:Բայց իրողությունն այն է,որ եթե ցավալի հարցերը ենթահող չստեղծեն ելքեր գտնելու և համախոհության համար, ապա հասցված վնասը կդառնա կրկնակի:Աշխարհի յուրաքանչյուր կետում յուրաքանչյուր մարդու տառապանքն ինքնըստինքյան ցավ է պատճառում  բոլորին: Իր սիրելիների աչքերի առջև երեխայի մահվան տեսարանը,   կամ այն մայրը ,որ իր ընտանիքի ուրախությունը վերածվել է ողբերգության, այն ամուսինը ,որ իր կնոջ  անկենդան մարմինը շտապ տեղափոխում է մեկ այլ տեղ, կամ այն դիտողը ,որ չգիտե վայրկյաններ անց տեսնելու է իր կյանքի բեմադրության վերջին արարն, այնպիսի տեսարաններ են ,որոնք չեն կարող չցավեցնել յուրաքանչյուր մարդու սիրտը: Ում սրտում կա սեր ու  բարություն և ով օժտված է մարդկային արժանիքներով անպայման նման տեսարաններից մեծապես կազդվի և կհուզվի,դա լինի Ֆրանսիայում, թե Պաղեստինում , Իրաքում, Լիբանանում և Սիրիայում,  միևնույն է: Անտարակույս մեկուկես միլիարդ մուսուլմաններ նույն զգացմունքն ունեն և ատում են այս աղետների հեղինակներին: Բայց հարցը նրանում է,որ եթե այսօրվա տառապանքներն ավելի լավ ու ապահով ապագա կերտելու առիթ չհանդիսանան ,ապա դրանք կմնան միայն որպես դառն ու ապարդյուն հուշեր: Ես հավատում եմ ,որ դուք երիտասարդներդ եք ,որ դաս առնելով այսօրվա խնդիրներից կկարողանաք նոր ելքեր գտնել ապագան կերտելու համար և փակելու այն զարտուղիները ,որոնք արևմուտքը հասցրել են այս կետի:

Ճիշտ է ,որ այսօր ահաբեկչությունը մեր և ձեր ընդհանուր ցավն է ,բայց պետք է իմանաք ,որ այն տագնապն ու անապահովությունը ,որ զգացել ու ապրել եք վերջին դեպքերի ընթացքում , երկու տարբերություն ունի այն ցավ ու տառապանքի հետ,որոնք տարիներ շարունակ կրել են Իրաքի ,Եմենի , Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդները: Առաջին՝ Իսլամ աշխարհն ավելի երկար տարիներ և ավելի լայն մասշտաբով եղել է բռնության ու ահաբեկչության զոհը : Երկրորդ ՝ ցավոք այս բռնությունները միշտ որոշ գերտերությունների կողմից և տարբեր  ու ազդեցիկ եղանակներով պաշտպանվել են:Այսօր շատ քիչ մարդիկ կարող է անտեղյակ լինեն Ալ Ղաիդայի , Թալիբանի և նրանց հետևորդներին սպառազինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Այս ուղղակի աջակցությանը զուգահեռ , թաքֆիրական ահաբեկչության ճանաչված ու բացահայտ հովանավորները չնայած քաղաքական ամենահետամնաց համակարգերն ունեն,   միշտ  գտնվել են  արևմուտքի դաշնակիցների շարքում: Ընդսմին տարածաշրջանում նպատակասլաց ժողովրդավարություններից ելած ամենալուսավոր ու ամենաառաջադեմ գաղափարները անողոքաբար ճնշվել են: Իսլամ աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի չափանիշներով մոտեցումը պերճախոս վկայությունն է արևմուտքի վարած  հակասական քաղաքականությունների:

Այս հակասական քաղաքականության  մյուս երեսն է՝ Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է  ահաբեկչության վատթարագույն տեսակը: Եթե Եվրոպայի ժողովուրդները ներկայումս մի քանի օր է ինչ ապաստանում են իրենց բնակարաններում և  խուսափում են ներկայություն ունենալ բազմամարդ  կենտրոններում  ու շրջանակներում , պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է,որ իր տան մեջ անգամ ապահովություն չունի,քանզի ամենուրեք Սիոնիստական ռեժիմի կողմից իրականանում են  ավերածություններ ու սպանություններ:Այսօր  դաժանության ու անգթության առումով, ինչպիսի բռնություն կարելի է համեմատել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող քաղաքավանաշինության հետ: Այդ  ռեժիմը ,որ երբեք  իր ազդեցիկ դաշնակիցների կամ առերևույթ միջազգային անկախ կառույցների  կողմից լրջորեն ու ազդեցիկ կերպով չի պախարակվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները , այգիներն ու ագարակները , նրանց թույլ չտալով նույնիսկ իրենց տան իրերն ու կահկարասիները   կամ  գյուղատնտեսական բերքը հավաքեն: Եվ այս բոլորը տեղի են ունենում կանանց ու երեխաների արտասվալի ու սարսափահար աչքերի  առջև: Նրանք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին  և նրանց խոշտանգումներին: Արդյոք ժամանակակից աշխարհում այս մասշտաբով ու այս հարատևությամբ  դաժանություն ճանաչո՞ւմ եք: Արդյոք  մինչև ատամները զինված զինվորի դեմ բողոքելու մեղադրանքով փողոցում մի կնոջ գնդակահարելը եթե ահաբեկչություն չէ ,ապա ի՞նչ է: Այս բարբարոսությունը որովհետև մի օկուպանտ կառավարության զինվորականի կողմից է իրականանում չպե՞տք  է ծայրահեղություն անվանել:Միգուցե այս պատկերները 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվելու  պատճառով այլևս չպե՞տք է մարդկային գութը շարժեն և խղճեր արթնացնեն:

Վերջին տարիներին դեպի Իսլամ աշխարհ իրականացված զորաշարժերը ,որոնք իրենց հերթին մարդկային անհամար զոհեր են խլել, մեկ այլ  վկայությունն է արևմուտքի հակասական տրամաբանության: Գրոհի ենթարկված երկրները մարդկային վնաս պատճառելուց բացի , ձեռքից տվել են իրենց տնտեսական ու արդյունաբերական հիմնակառույցները , դանդաղել է նրանց աճելու և բարգավաճելու ընթացքը և նույնիսկ որոշ դեպքերում տասնյակ տարիներ հետադիմել են: Այնուամենայնիվ ամենայն հանդգնությամբ նրանցից պահանջվում է ,որ իրենց բռնահարված չհամարեն: Ինչպես կարելի է մի երկիր հիմնահատակ վերածել ավերակի և նրա քաղաքներն ու գյուղերը մոխրի ,ապա նրա ժողովրդին ասել ,որ  «Խնդրում ենք ձեզ բռնահարված չհամարեք»: Նրանց չհասկանալու կամ աղետները մոռանալու կոչ անելու փոխարեն ավելի լավ չէ ազնվությամբ ներողություն խնդրել : Այս տարիների ընթացքում նախահարձակների  երկերեսանիության պատճառով Իսլամ աշխարհի կրած տառապանքն ավելի քիչ չէ քան նյութական վնասները:

Սիրելի երիտասարդնե՛ր

Ես հուսով եմ,որ դուք ներկայում կամ ապագայում կեղծիքով շաղախված մտայնությունը կփոխեք : Մտայնություն ,որի նպատակն է թաքցնել հեռավոր նպատակները և քողարկել նենգ մտադրությունները : Իմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլն է՝ բարեփոխել բռնություն ծնող այս մտայնությունը:Քանի դեռ արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի չափանիշներ և քանի դեռ ահաբեկչությունն իր հզոր հովանավորների կարծիքով բաժանվում է լավ ու վատ մասերի ու քանի դեռ մարդկային ու բարոյական արժեքներից վեր են դասվում  պետությունների շահերը ,չպետք է բռնության արմատները այլ տեղ որոնել:

Ցավոք այս արմատները երկար տարիների ընթացքում աստիճանաբար ներթափանցել են արևմուտքի մշակութային քաղաքականությունների խորքը և ձևավորել են մի լուռ ու  փափուկ  գրոհ: Աշխարհի բազմաթիվ երկրներ պարծենում են իրենց ուրույն ու ազգային մշակույթով: Մշակույթներ,որոնք ծաղկելով ու զարկ ստանալով հարյուրավոր տարիներ շարունակ սնուցանել են մարդկային հասարակություններին:Այս առումով  Իսլամ աշխարհն էլ բացառություն չի կազմում: Բայց ժամանակակից դարում արևմտյան աշխարհն օգտվելով արդիական միջոցներից պնդում է  աշխարհի մշակութային նմանօրինակման վրա: Արևմուտքի մշակույթի պարտադրումը այլ ժողովուրդներին և անկախ մշակույթների թերագնահատելը՝ ես համարում եմ լուռ ու չափազանց վնասակար բռնություն: Հարուստ մշակույթների նսեմացումը և նրանց ամենահարգելի բաժիններին ուղղված անարգանքն այն դեպքում են իրականանում ,երբ փոխարինող մշակույթը երբեք համապատասխան պոտենցիալը չի կարող ունենալ: Որպես օրինակ՝ երկու տարրեր՝ «Ագրեսիվությունը» և «Բարոյական սանձարձակությունը» ,որոնք ցավոք արևմտյան մշակույթի գլխավոր բաղադրիչներն են համարվում, նրա դիրքը իջեցրել են նվազագույն աստիճանի: Ահավասիկ հարց է ծագում ,որ եթե մենք ագրեսիվ, հասարակ ու իմաստազուրկ մշակույթ չուզենք մեղավո՞ր ենք: Եթե մենք արգելենք մեր երիտասարդներին ուղղված արվեստանման արտադրանքների շրջանակում ավերածության հոսքը,մենք մեղավո՞ր ենք: Ես չեմ հերքում մշակութային կապերի արժեքը : Երբ այս կապերը բնական ու հարգալից պայմաններում  են մատուցվել՝ հասարակությանը հարստություն, ծաղկում ու  զարգացում են պարգևել: Իսկ անհամահունչ ու պարտադրյալ կապերը անհաջող ու վնասաբեր են եղել: Ցավով պիտի ասեմ,որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող  մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Եթե խնդիրը իրոք հավատամքային լիներ ,պետք է գաղութարարության ժամանակաշրջանից առաջ նման երևույթներ նկատվեին Իսլամ աշխարհում: Մինդչեռ պատմությունը հակառակն  է վկայում:  Պատմական փաստերը ապացուցում են ,որ ինչպես մի բեդվին ցեղում ծայրահեղական ու մերժված  մի գաղափարախոսության հետ գաղութարարության խաչաձևումը ծայրահեղության սերմեր ցանեց այդ տարածաշրջանում:Միթե հնարավոր է ,որ աշխարհի ամենամարդկային ու ամենաբարոյական կրոնական վարդապետություններից մեկից, որ մեկ մարդու սպանությունը համարում է ողջ մարդկության սպանություն , ԻԼԻՊ-ի նման  մի աղբ  դուրս գար:

Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչու նրանք ովքեր ծնվել են Եվրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր  դաստիարակություն  են ստացել ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյոք կարելի է հավատալ ,որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնում ,որ գնդակահարում են իրենց հայրենակիցներին: Անտարակույս չպետք է մոռանալ բռնությամբ շաղախված միջավայրում անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը :

Այս ոլորտում պետք է համապարփակ  վերլուծություն  կատարել ,վերլուծություն ,որը կհայտնաբերի հասարակության թաքուն ու անթաքույց աղտոտիչները: Միգուցե արդյունաբերական ու տնտեսական ծաղկման տարիների ընթացքում այն խոր ատելությունը ,որ  արևմտյան հասարակությունների որոշ խավերի սրտերում սերմանվել է անհավասարությունների և հավանաբար օրինական ու կառուցվածքային խտրականությունների հետևանքով բարդույթներ է առաջացրել ,որ մերթ ընդ մերթ հիվանդագին կերպով այսպիսի դրսևորում է ունենում:

Ամենայն դեպս դուք  երիտասարդներդ եք ,որ պետք է ճեղքեք ձեր հասարակության մակերեսային շերտերը և գտնեք ու հեռացնենք հանգույցներն ու քեները: Ճեղքերը խորացնելու փոխարեն պետք է փակել դրանք: Ահաբեկչության դեմ մղվող պայքարում մեծ սխալը այն շտապողական հակազդեցություններն են ,որ առկա ճեղքերն խորացնում են:  Յուրաքանչյուր շտապ քայլը ,որ Եվրոպայում  և ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ակտիվ ու պատասխանատու մուսուլման հասարակությանը մեկուսացման ու տագնապի կմատնի և առավել քան երբևէ նրանց կզրկի իրենց հիմնական իրավունքներից ու կհեռացնի հասարակությունից,  ոչ միայն չի լուծելու խնդիրը այլև ավելի կմեծացնի տարաձայնություններն ու  անախորժությունները: Հակադարձող և մակերեսային միջոցառումները հատկապես եթե օրինական բնույթ ստանան, առկա հատվածականություններն ավելացնելուց և  հետագա ճգնաժամերի համար ճանապարհ բացելուց բացի այլ արդյունք չեն կարող ունենալ: Ստացված հաղորդումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում օրենքներ են սահմանվել,որոնց համաձայն քաղաքացիները պարտավոր են լրտեսել մուսուլմաններին: Նման վերաբերմունքները անգթություն են և մենք բոլորս գիտենք,որ անգթությունն ու դաժանությունը վերականգնվելու յուրահատկություն ունեն: Բացի դա, մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն: Արևմտյան աշխարհը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին: Թե՛ այն օրը ,որ արևմուտքցիները որպես հյուր եղան իսլամական հողում և աչք հառեցին տանտիրոջ հարստության վրա և թե՛ այն օրը ,որ հյուրընկալեցին մուսուլմաններին  և օգտվեցին նրանց աշխատանքից ու մտքից, բարությունից ու համբերատարությունից բացի այլ բան չեն տեսել մուսուլմաններից: Ուրեմն  ով երիտասարդներ,ես ձեզանից ուզում եմ ,որ ճիշտ ու խոր ճանաչողության հիմամբ իսլամ աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում ոչ հեռու ապագայում կտեսնեք, որ այսպիսի հիմքի վրա ձեր դրած շինությունն իր ճարտարապետների վրա վստահության ստվեր կսփռի ու նրանց անվտանգության ու խաղաղության ջերմություն կպարգևի և լուսավոր ապագայի նկատմամբ հուսո լույսը կտարածի ողջ աշխարհում:

 

Սեյյեդ Ալի Խամենեի

29.11.2015

 

 

 

Մեդիա

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել