Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 28 Նոյեմբեր 2015 19:18

Իրանի ռազմածովային ուժերը արդիական նավակործաններ են արտադրում

Իրանի ռազմածովային ուժերը արդիական նավակործաններ են արտադրում

ԻԻՀ  ռազմածովային ուժերը արդիական նավակործաններ են արտադրում: Այդ մասին հայտնել է ԻԻՀ  ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  ԻԻՀ  ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է.«Ռազմածովային ուժերի աշխատանքային օրակարգում դրված է արդիական նավակործանների արտադրությունը»:

Սայյարին հավելել է.«Զինտեխնիկայի ոլորտում ԻԻՀ առաջընթացը բացահայտ երևույթ է, քանի որ Իրանը ինքնապաշտպանության համար ժամանակակից զենքերի կարիք ունի»:

Դերծովակալ Սայյարին հստակեցրել է.«Իրանում նավերի և արդիական զինտեխնիկայի արտադրությունը երբեք օտարներին հարստահարելու նպատակով չի կատարվել ու չի կատարվելու»:

Նշելով որ, Իրանն այսօր տիրապետում է հրթիռ արձակող նավեր արտադրելու տեխնոլոգիային, դերծովակալ Սայյարին ասել է.«Աշխարհում ոչ մի երկիր չէր հավատում, որ կարճ ժամանակամիջոցում Իրանը կարող էր բարձր կարողականության հասնել»:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել