Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 30 Հունիս 2012 18:12

Թեհրանում տեղի է ունեցել Դկտ. Հարմիկ Դավթյանի կիսանդրու բացման արարողությունը

Թեհրանում տեղի է ունեցել Դկտ. Հարմիկ Դավթյանի կիսանդրու  բացման արարողությունը

Ուրբաթ հունիսի 29-ի երեկոյան , հովանավորությամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի , տեղի ունեցավ շուրջ երեք տարի առաջ իր մահկանացուն կնքած իրանահայ ազգային –հասարակական բազմավաստակ գործիչ , Իրանի արդի հոգեբուժության հիմնադիր , ակադեմիկոս Դկտ. (Հարություն) Հարմիկ Դավթյանի կիսանդրու բացումը , որը գործն է հայաստանցի արձանագործ Գագիկ Ստեփանյանի :

Նախ Աստվածածին եկեղեցում , նախագահությամբ Տ. Մակար վրդ. Աշգարյանի կատարվեց հոգեհանգստյան արարողություն  ՝ Դկտ. Հարմիկ Դավթյանի հոգու հանգստության համար :

Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը և դեսպանության աշխատակազմը , Թ. Հ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները  , Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության կրոնական փոքրամասնությունների գրասենյակի պատասխանատու Սաիդ Թաղավին , Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահը , հայ ու պարսիկ բժիշկներ և հոծ թվով հասարակություն , որոնք եկել էին մեծարելու Դկտ. Հարմիկ Դավթյանի հիշատակը :

Այսպիսով , Ս. Աստվածածին եկեղեցու շրջափակում , Հովհաննես Խան Մասեհյանի և Եփրեմ Խանի կիսանդրիների կողքին ՝ վեր խոյացավ Իրանին կարևոր ծառայություններ մատուցած Դկտ. Հարմիկ Դավթյանի կիսնադրին :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել