Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 08:28

Իրանն ու ՄԱԿ-ը համագործակցում են ձեռարվեստի ոլորտում

Իրանն ու ՄԱԿ-ը համագործակցում են ձեռարվեստի ոլորտում

Իրանի Մշակութային ժառանգության , ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ձեռարվեստի հարցերով տեղակալը տեղեկացրել է ձեռարվեստի որոլտում Իրանի ու ՄԱԿ-ի միջև համագործակցությունների ընդլայնման մասին:

Բահման Նամվար Մոթլաղը, երեքշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ տեղեկացնելով ՄԱԿ-ի մասնագիտական կազմակերպություններից՝ ՅՈՒՆԻԴՕ-ի (UNIDO) հետ համաձայնագրի ստորագրման մասին ասել է, որ այսուհետ աշխատատեղերի ստեղծման, արտադրության նախագծման ու դրանց վաճառքի հանելու ուղղությամբ ՅՈՒՆԻԴՕ-ի նման համաշխարհային կազմակերպությունների փորձը կփոխանցվի Իրանին:

Նամվար Մոթլաղը ՅՈՒՆԻԴՕ-ի կարևոր առաքելություններից է համարել Իրանի ձեռարվեստի կիրառական դարձնելը:

Իրանի Մշակութային ժառանգության , ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ձեռարվեստի հարցերով տեղակալը նաև նշել է, որ ՅՈՒՆԻԴՕ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել, որպեսզի հող պատրաստվի համաշխարհային առևտրի և ձեռարվեստի նմուշների մեծաքանակ արտադրության համար:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն՝ ՅՈՒՆԻԴՕ-ն մասնագիտական կառույց է, որն աշխատում է զբաղվածության ուղղությամբ և նրա առաքելությունն է թափ հաղորդել զարգացող երկրների արդյունբերական զարգացմանը:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել