Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 19:04

«Ասահի-2016»-ի մրցանակը շնորհվել է Իրանին

 «Ասահի-2016»-ի  մրցանակը շնորհվել է Իրանին
Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատությանն է շնորհվել «Ասահի-2016»-ի մրցանակը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Իրանի մանկական գրքերի խորհրդի կողմից ներկայացված՝ Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատության «Ինձ հետ կարդա» և Շվեյցարիայի կողմից ներկայացված Դանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ «Մկան մեծ եղբայր»-ը նախագծերը, ընթերցանության խթանման մրցանակաբաշխության՝ (Ասահի -2016) ժյուրիի կողմից ընտրվել են, որպես հաղթողներ:

Նշելի է, որ «Ասահի»-ի ընթերցանության խթանման մրցանակը երկու տարի մեկ տրվում է երկու խմբերի կամ այն հաստատություններին, որոնք աչքառու գործունեությամբ կայուն դերակատարություն ունեն մանուկների ու պատանիների շրջանում գրքի ընթերցանության տարածման գործում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել