Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 18:50

Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի մշակութային ժառանգության վերանորոգման գործընթացին

Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի մշակութային ժառանգության վերանորոգման գործընթացին
ԻԻՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայի մշակութային շարժական և անշարժ ժառանգության՝ մասնավորապես Պալմիրայի համամարդկային արժեք ներկայացնող կոթողների վերանորոգման աշխատանքներին:

Նամակ հղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, Իրանի նախագահի օգնական և Մշակութային ժառանգության ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության տնօրեն Մասուդ Սոլթանիֆարը հայտարարել է.«Հաշվի առնելով այն փաստը, որ ԻԻՀ-ն իրեն պատասխանատու է զգում Սիրիայի վտանգված ժառանգության պահպանման և Պալմիրայի համաշխարհային կոթողները վերակառուցելու և նորոգելու կապակցությամբ, ուստի Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու Սիրիայի անշարժ ու շարժական մշակութային ժառանգության մասնավորապես Պալմիրայի պատմական կոթողի վերանորոգման աշխատանքներին»:

Իրանական 1395թ. ֆարվարդին ամսի 8-ին, Սիրիայի բանակը հովանավորվելով ժողովրդական և ռազմօդային ուժերի կողմից, ԻԼԻՊ-ի դեմ 4 շաբաթ տևողությամբ թեժ մարտերից հետո ազատագրել է Պալմիրան:

Իրանական 1394թ. օրդիբեհեշթ ամսվանից ԻԼԻՊ-ը իր ձեռքն էր վերցրել հնադարյան այդ քաղաքի վերահսկողությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել