Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 18:14

Հայաստանի երեխաները իրանական երգեր են կատարել

Հայաստանի երեխաները իրանական երգեր են կատարել
Երևանում արվեստագետների ներկայությամբ կայացել է իրանական նովրուզին նվիրված մշակութային տասնօրյակը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նովրուզյան օրերին, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ և «Նիավարան» արվեստի ստեղծագործությունների ֆոնդի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում, Կապույտ մզկիթի և Հայաստանի պետական համալսարանի դահլիճներում տաս օր շարունակ մշակութային ծրագրեր են կայացել:

Այդ միջոցառումների շրջանակում հայ երեխաներն իրանական երգեր են կատարել:

Ելույթներով հանդես են եկել նաև իրանական ավանդական և պոպ երաժշտական խմբերը, որոնց կատարումները մեծ ուշադրության արժանացան ոչ միայն երևանցիների, այլև Հայաստան այցելած իրանցիների կողմից:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել