Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 08:18

Ավանդական երաժշտությանն ու աստվածային կրոններին նվիրված համաժողով՝ Հռոմում

Ավանդական երաժշտությանն ու աստվածային կրոններին նվիրված համաժողով՝ Հռոմում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավանդական երաժշտությանն ու աստվածային կրոններին նվիրված համաժողով է կազմակերպվել:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Հռոմի «Իմաստության տուն» միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի, Իտալիայում Իրանի դեսպանության մշակութային կցորդության և Հռոմում Միստիկական հրատարակությունների կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված համաժողովում Միստիկական հրատարակությունների կենտրոնի տնօրեն Ջոզեփե Էյելոն ներկայացրել է «Երաժշտությունը՝ մաթեմատիկայի, կախարդրության ու կրոնի ֆոնին» խորգարով մի բանախոսություն:

Միստիկական հրատարակությունների կենտրոնի տնօրենն իր բանախոսության մեջ վերլուծելով լատինական լեզվում արդիական երաժշտության արմատները, նաև համառոտ կերպով ներկայացրել է երաժշտության դաստիարակչական դերակատարության և տիեզերագիտական հիմունքների կապակցությամբ փիլիսոփայական տեսությունները:

Նա նշել է,  որ իսլամական գիտությունների դասակարգման մեջ երաժշտությունը տեղավորվել է մաթեմատիկայի խմբում, երաժշտությունը իսլամական համայնքների հանրային դաստիարակության տարրերից համարեց, որը ներկայացվում Ղուրանի ընթերցման ժամանակ օգտագործվող երգեցողությամբ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել