Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 12:16

Երևանի պատմության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են իրանական ցուցանմուշներ

Երևանի պատմության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են իրանական ցուցանմուշներ
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը,որտեղ ներկայացված են թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է թանգարանի իրանական հավաքածուի ավելի քան 70 ցուցանմուշ:

Այս մասին հայտնում են Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունից։

Ցուցադրության հիմնական մաս են կազմում 18-19-րդ դարերի մանրանկարների և գեղանկարների, գորգագործության, գործվածքների, կենցաղում օգտագործված պղնձե տարբեր առարկաներ:

Միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ընդգծելով հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները, նկատել է, որ պատահական չէ, որ Երևանի պատմության թանգարանի հավաքածուի առանձին մասն են կազմում Արևելքի երկրների, այդ թվում Իրանի մշակույթը ներկայացնող ցուցանմուշները:

«Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել