Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 13 Մարտ 2016 18:24

Իրանական երաժշտական խումբը կմասնակցի Գյումրիի երաժշտության փառատոնին

Իրանական երաժշտական խումբը կմասնակցի  Գյումրիի երաժշտության փառատոնին

Իրանի «Խաղաղություն» երաժշտական խումբը կմասնակցի Հայաստանում կայանալիք Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին:

 

Մոհամմեդ Ռեզա Փուրմողադամի ղեկավարությամբ «Խաղաղություն» երաժշտական խումբն իր կազմվելուց 6 ամիս անց «Նավայե Շահր Աշուբ» երաժշտական կենտրոնի հովանավորությամբ կմասնակցի Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին:

«Նավայե Շահր Աշուբ» երաժշտական կենտրոնի տնօրեն Ալի Ղազանին ասել է.-«Այս խումբը Խաղաղության պատգամաբերի շրջանակում հետևելով իր նպատակներին ապրիլի 15-ին Վերածննդի շրջանի բրիտանացի մեծ երաժիշտ Թովմաս Տալեսի ստեղծագործությունների կողքին պատրաստում է իր երգացանկը՝ Հայաստանում կատարումներով հանդես գալու համար:Խումբը նույնպես կներկայացնի երգեր հայերեն և ազերի լեզուներով»:

«Խումբը հենվելով իր անդամների երաժշտական բարձր հմտություններին նպատակ ունի արժանի կատարումներով ներկայանալ երաժշտության փառատոնին և խաղաղության պատգամաբերի դերում հանդես գալով բարձր պահել Իրանի Իսլամական հանրապետության անունը»- հավելել է նա:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել