Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Մարտ 2016 19:09

Երևանում կկայանա «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը

 Երևանում կկայանա   «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը

Մարտի 10-ին, ժամը 12։00–ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքիի, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի եւ Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նոռուզիի մասնակցությամբ:

Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 11-ին, ժամը 16:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 11-ը:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել