Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Մարտ 2016 18:02

«Ֆաջր» համաշխարհային կինոփառատոնը պատրաստ է ընդունել հայաստանյան ֆիլմեր

«Ֆաջր» համաշխարհային  կինոփառատոնը պատրաստ է ընդունել հայաստանյան ֆիլմեր
Իրանի կինեմատոգրաֆիայի կազմակերպության ղեկավար՝ Հոջջաթոլլահ Այյուբին ասել է , որ «Ֆաջր» համաշխարհային կինոփառատոնը պատրաստ է ընդունել հայաստանյան ֆիլմեր :

Երեքշաբթի օրը Իրանում ՀՀ դեսպան ՝ Արտաշես Թումանյանի հետ ունեցած հանդիպմանն Այյուբին նշել է. -«Բոլոր դռները բաց են Հայաստանի հետ համագործակցելու համար» :

«Իրանական նոր տարում մեր գերակայությունն է համատեղ ֆիլմերի արտադրումը , իսկ այս ոլորտում մեզ համար առաջնահերթ են հարևան և նման մշակույթի տեր երկրները : Անահիտ Աբադն իրանահայ ռեժիսոր է , ով Հայաստանում համատեղ ֆիլմ է արտադրել : Մոհսենի Նասաբը ևս վերջերս է ավարտել Հայաստանում պատրաստվող ֆիլմի նկարահանումները».-ավելացրել է Հոջջաթոլլահ Այյուբին :

«Իրանը և Հայաստանը մշտապես ունեցել են անխոչընդոտ հարաբերություններ: Ցանկանում ենք համագործակցել «Ֆաջր» կինոփոռատոնի հետ».-ասել է Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Արտաշես Թումանյանը :

Դեսպան Թումանյանը նաև նկատել է .-«Իրանը և Հայաստանը կարող են լավ համագործակցություն ունենալ մշակութային ոլորտում» :

Նա նույնպես հայտնել է Իրանի հետ համագործակցության հուշագրեր ստորագրելու իր երկրի պատրաստակամության մասին :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել