Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 06 Մարտ 2016 07:49

Ս. Ամենափրկչյան վանքում հայտնաբերած պատմական նմուշները հանձնվեցին Սպահանի հայոց թեմական խորհրդին

Ս. Ամենափրկչյան վանքում հայտնաբերած պատմական նմուշները հանձնվեցին Սպահանի հայոց թեմական խորհրդին

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան վանքում հայտնաբերված պատմական նմուշներն անցած օրը հանձնվեցին Սպահանի հայոց թեմական խորհրդին:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սպահան նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսչության հասարակության հետ կապի և մշակութային հարցերի տեղակալն ասաց. «Պատմական այս վանքի որոշ բաժնում իրականացված նորոգությունների ժամանակ հայտնաբերվեցին Սեֆևյան շրջանին պատկանող պատմական նմուշներ, որոնք հանձնվեցին Սպահանի հայոց թեմական խորհրդի խնամքին»:

Շահրամ Ամիրին ավելացրեց. «Սպահան նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսչության և Սպահանի հայոց թեմական խորհրդի միջև կայացած համաձայնությամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան վանքը ենթարկվում է հերթական նորոգությունների»:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել