Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 01 Մարտ 2016 07:50

Իրանի ու Լիբանանի մշակութային հարաբերությունները վեր են քաղաքական հարցերից

Իրանի ու Լիբանանի մշակութային հարաբերությունները վեր են քաղաքական հարցերից

ԻԻՀ նախագահի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահը և Իրանի նախագահի խորհրդականն ասել է. «Իրանի ու Լիբանանի մշակութային հարաբերությունները վեր են  քաղաքական հարցերից»:

Հեսամեդդին Աշնան երկուշաբթի օրը Բեյրութում Լիբանանի մշակույթի նախարար Ռունի Աըրիջիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  երկու երկրի միջև մշակութային համաձայնագրի ստորագրման 60-ամյակին, ասել է. «Համաձայնությունը վկայում է Իրան-Լիբանան ամուր կապերի ու հարաբերությունների մասին և դրա գործադրումը կարող է հարմար առիթ լինել մշակութային ու գեղարվեստական ոլորտում Իրանի ու Լիբանանի համագործակցությունների ընդլայնման համար»:

«ԻԻՀ-ն կարող է ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար»,-ասել է Լիբանանի մշակույթի նախարարը:

Աըրիջին անդրադառնալով  Իրանի ու Լիբանանի մշակութային հարաբերությունների նշանակությանն ասել է. «Իրանցի ու լիբանանցի պաշտոնատարների փոխայցելությունները սատարելու են երկու երկրի միջև համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել