«Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Թոմաս Մք Քարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը:
Ֆիլմի թեման իրական պատմություն է այն մասին, թե «Boston globe» օրաթերթի լրագրողներին ինչպես է հաջողվում հայտնաբերել և քողազերծել Մասաչուսեթսում կաթոլիկ եկեղեցու քահանաների կողմից երեխաների դեմ իրականացվող բռնությունը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանանում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար:
«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար:
«Փրկվածը» ֆիլմը ներկայացված է եղել 12 անվանակարգերում:
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար:
Օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել է «Սաուլի որդին» ֆիլմը: