Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 28 Փետրվար 2016 18:48

Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունների ընդլայնումը

Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունների ընդլայնումը
Իրանի ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպության տնօրենը կարևորել է Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունների ընդլայնումը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպության տնօրեն՝ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է.«Իրանի ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպությունը մշակութային կառույց է, որը համագործակցում է աշխարհի 57 ազգային գրադարանների, 53 ազգային արխիվների և երեք միջազգային կազմակերպությունների հետ»:

Նշելով, որ Թեհրանում ու Երևանում մշակութային համատեղ ցուցահանդեսների կազմակերպմամբ, հնարավոր է նպաստել երկու երկրի պատմության ու մշակույթի ծանոթացմանը, Ամիրին ասել է, որ Իրանի ու Հայաստանի զբոսաշրջության պոտենցիալներից օգտվելով, կարելի է ընդլայնել երկու երկրի մշակութային համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանը կարևորել է զբոսաշրջության, մշակութային և հետազոտական ոլորտներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնումը:

Կիրակի օրը, Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Իրանի ազգային գրադարանի տարբեր բաժիններ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել