Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 25 Փետրվար 2016 07:30

Ընդլայնվում են Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունները

Ընդլայնվում են Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունները
Թեհրանի «Նիավարան» գեղարվեստական ստեղծագործությունների կենտրոնի գործադիր տնօրենը տեղեկացրել է Իրան-Հայաստան մշակութային համագործակցությունների ընդլայնման մասին:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Թեհրանի «Նիավարան» գեղարվեստական ստեղծագործությունների կենտրոնի գործադիր տնօրեն Սեյեդ Աբբաս Սաջջադին չորեքշաբթի օրը Հայաստանից ժամանած մշակութային պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Իրանի ու Հայաստանի ժողովուրդները մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեն»:

«Իրանի ու Հայաստանի միջև մշակույթի ու արվեստի ոլորտում համագործակցությունների ընդլայնման հարմար ենթահող գոյություն ունի»,-ասել է Թեհրանի «Նիավարան» գեղարվեստական ստեղծագործությունների կենտրոնի գործադիր տնօրենը:

Այցի ժամանակ զբոսաշրջության ոլորտում ՀՀ փոխվարչապետ Կարապետյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նույնպես երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման նպատակով ընդգծեցին երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի վարիչը նաև տեղեկացրեց մոտ ապագայում Հայաստանում իրանցի մեծ բանաստեղծ Շեյխ Մոսլեհեդդին Սաըդի Շիրազուն նվիրված համաժողով գումարվելու մասին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել