Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 21 Փետրվար 2016 19:32

Եվրոպայում և Կանադայում ցուցադրվում են իրանական ֆիլմեր

Եվրոպայում և Կանադայում ցուցադրվում են իրանական ֆիլմեր
«Ֆաջր»-ի 34-րդ կինոփառատոնի հետ միաժամանակ, Եվրոպայում և Կանադայում սկսվել է իրանական ֆիլմերի ցուցադրությունը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ֆաջր»-ի կինոփառատոնը փետրվարի 25-29-ը կայանալու է Հռոմում, Փարիզում, Վիեննայում, Բելգրադում, Լոնդոնում, Մադրիդում և Իսպանիայում:

Փետրվարի 18-ին, Կանադայի Վանկովերում սկսվել է իրանական ֆիլմերի ցուցադրությունը:

Ցուցադրվել են Մաջիդ Թավաքոլիի «65 թվականին ծնվածը», Սաֆա Յազդանյանի «Քո աշխարհում ժամը քանիսն է» և Օքթայ Բորահենիի «Քնի կամուրջը» ֆիլմերը, որոնք արժանացել են իրանցի ու կանադացի հանդիսատեսի ջերմ ընդունելության:

Կանադայում այս փառատոնը շարունակվելու է մինչև փետրվարի 27-ը:

Թեհրանում «Ֆաջր»-ի 34-րդ կինոփառատոնը կայացել է փետրվարի 1-11-ը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել