Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 28 Նոյեմբեր 2015 10:48

Երևանում տեղի ունեցավ «Սահիֆե Սաջադիե» աղոթագրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Երևանում տեղի ունեցավ «Սահիֆե Սաջադիե» աղոթագրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

 

 

 

Հայաստանում գիտական ու մշակութային գործիչների ներկայությամբ տեղի ունեցավ «Սահիֆե Սաջադիե» աղոթագրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Երևանից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Երևանի պետական համալսարանում կազմակերպված շնորհանդեսի բանախոսներն ակնարկելով գերպետությունների և ծայրահեղական խմբերի գործունեության պատճառով աշխարհում ծավալված իսլամաֆոբիայի ալիքին, «Սահիֆե Սաջադիե»-ի թարգմանությունը ազդեցիկ քայլ համարեցին, որը սատարելու է Հայաստանի մտավորականության, ինչպես նաև արևելագիտության ճյուղի դասախոսների և ուսանողության իսլամի մասին ունեցած ճանաչողությունն էլ ավելի խորացնելու գործին:

Շնորհանդեսին մասնակցում էին Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Մոհամմադ Հասան Ախթարիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և համալսարանի մի խումբ դասախոսներ և ուսանողներ:

Երևանի պետական համալսարանի պատասխանատուներն ընդգծեցին, որ Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի նախաձեռնությամբ իրականացված «Սահիֆե Սաջադիե» գրքի հայերեն թարգմանությունը ճամբա է հարթելու Հայաստանի գիտական ու կրթական կենտրոնների հետ կրոնական երկխոսությունը շարունակելու համար:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ այս գրքի թարգմանությունը չափազանց մեծ նշանակություն ունի արևելագետների ու իրանագետների համար և որպես դասագիրք կարող է դասավանդվել Հայաստանի արևելագիտության ամբիոններում:

Հիշեցնենք, որ «Սահիֆե Սաջադիե» աղոթագիրքը հայերենի է թարգմանել Երևանում ԻԻՀ  Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության և հայերեն ռադիոժամի թղթակից Ժորժ Աբրահամյանը, որն ավելի վաղ հայերենի է թարգմանել նաև Էմամ Սաջադի «Իրավաբանության ռեսալան»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել