Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 24 Հունիս 2014 20:15

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է՝ գրող Խորեն Արամունուն

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է՝ գրող Խորեն Արամունուն

Հունիսի 24-ին   ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ գրող Խորեն Արամունուն պարգևատրել է «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Ձեր գիրքը միտում է դեպի կենսագրական վեպի ժանրաձևը, որովհետև Ձեր կյանքի և մեր բազմաթիվ հայրենակիցների ճշմարտապատում ասքն է. լինելով իսկական հայի ճակատագրի կրող՝ ծնվելով Իրանում, ապրելով Հայաստանում, ապա խորհրդային տարիներին հեռանալով Ամերիկա, անկախության տարիներին վերադարձաք  հայրենիք, նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝  Խորեն Արամունին նշել է,  Իրանը ինձ կյանք է պարգևել, Հայաստանը՝ ոգի, Ամերիկան՝ բարեկեցություն: Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում, 1948 թվականին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Սպահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երևանում և Լոս Անջելեսում հրատարկվել են Խորեն Արամունու պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի ճամբան» հուշապատումը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել