Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 19 Մարտ 2016 07:37

Շոկոլադը ուշիմության ու ստեղծարարության խթան

Շոկոլադը ուշիմության ու ստեղծարարության խթան

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, շոկոլադի օգտագործումը մեծ ազդեցություն է գործում անհատի ճանաչողական գործունեության բարելավման վրա:

Հազար հոգու մասնակցությամբ իրականացված  ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն անհատները, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ շոկոլադ են ուտում, ճանաչողական ավելի լավ գործունեություն են ցուցաբերում և նրանց մոտ դրսևորվում են վերացական մտածողության կարողություններ :

Հետազոտության ժամանակ անհատներից պահանջվել է կատարել հեռախոսահամարներն անգիր անելու և կամ մի ցուցակի մանրամասնությունները հիշելու նման պարզ գործողություններ:

Նրանք, ովքեր ավելի մեծ քանակությամբ շոկոլադ են սպառել, ավելի լավ նիշեր են վաստակել: Հետազոտողները հավատացած են, որ այս աշխատանքները կատարելու կարողությունն ուղղակի կապ ունի ազդեցիկ ճանաչողության հետ:

Գիտնականները նաև գտել են, որ շոկոլադի նման այն ուտեստները, որոնք մեծ քանակությամբ ֆլավանոլ են պարունակում, ակտիվացնում են ուղեղը:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել