Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 17:31

Ալցհայմերով հիվանդների հիշողության վերականգնումը լույսի միջոցով

Ալցհայմերով հիվանդների հիշողության վերականգնումը լույսի միջոցով

Հետազոտողներին հաջողվել է լույսի միջոցով ակտիվացնել գլխուղեղի բջիջները և վերականգնել ալցհայմերով հիվանդների հիշողության գործառույթը:

ԱՄՆ «MIT» համալսարանի հետազոտողները կարողացել են լույսի միջոցով վերականգնել ալցհայմերով հիվանդների հիշողությունը:

Հետազոտողներն այն մկներին, որոնք տառապում են ալցհայմերով առողջ մկների կողքին տեղադրել են մի փակ վայրում և նրանց բոլորի ոտքերին շոկ են հասցրել:

Երբ այդ մկներին տեղափոխել են իրենց նախկին վայր, միայն առողջ մկներն են հիշել, որ իրենք շոկ են ստացել, իսկ մյուսները մոռացել են:

Բայց երբ հիվանդ մկների գլխուղեղների բջիջները պահել են լույսի տակ , մկները հիշել են այդ շոկը, որ հասցվել էր իրենց ու վախի զգացողություն են ունեցել:

Հետազոտողներից մեկն ասել է.«Այս բջիջների ակտիվացմամբ կարող ենք վերականգնել հիշողությունը , ինչը նշանակում է, որ ալցհայմերով տառապող հիվանդների խնդիրն է հասանելիություն ունենալ տվյալներին և ոչ թե տվյալների պաշարին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել