Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 14 Մարտ 2016 08:17

Երեխաները քույր ու եղբայր ունենալով առավել ուրախ ու առողջ են լինում

Երեխաները քույր ու եղբայր ունենալով առավել ուրախ ու առողջ են լինում

Շատերը տարիքով ավելի փոքր քրոջ կամ եղբոր գոյությունը խանգարիչ են համարում, սակայն ԱՄՆ-ում իրականացված մի նոր հետազոտության արդյունքների համաձայն, տարիքով փոքր եղբոր կամ քրոջ գոյությունն օգտակար է անհատի առողջության համար:

Համաձայն այս հետազոտության արդյունքների, տարիքով փոքր քույր կամ եղբայր ունեցող երեխաների մոտ գերության հավանականությունը նվազում է, այնպես որ փոքր քույր կամ եղբայր չունեցող երեխաների մոտ ճարպակալման վտանգը երեք անգամ գերազանցում է նրանց ովքեր տարիքով փոքր քույր կամ եղբայր ունեն:

«Մինեսոթա»-ի համալսարանում իրականացված այս հետազոտության արդյունքների համաձայն, երկրորդ զավակի ծնվելով, ծնողները փոխում են իրենց ապրելակերպը և ավելի առողջ կյանք են վարում:

Համաձայն այս հետազոտության, մի այլ զավակի ծնունդը պատճառ է դառնում, որ երեխաներն ավելի ակտիվ լինեն և ավելի կարճ ժամանակ անցկացնեն  հեռուստացույցի առջև:

Այս հետազոտության արդյունքները նաև պարզել են, որ նոր  զավակի ծննդից հետո, ծնողները նվազեցնում են առաջնեկի սննդային կարգի վրա գործադրվող ճնշումները և սնունդ ըբնդունելու  հարցում ավելի շատ անկախություն են տալիս երեխային:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել