Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 13 Մարտ 2016 12:10

8 հետաքրքիր փաստ տիեզերական թռիչքների մասին

8 հետաքրքիր փաստ տիեզերական թռիչքների մասին
1.Առաջին էակը Երկիր մոլորակից, որը եղել է տիեզերքում՝ Լայկա շունն է: Այդ փաստը տեղի ունեցավ 1957թ նոյեմբերին, սակայն, ցավոք սրտի շունը մահացավ թթվածնի պակասից:

2.Ամենահեռավոր կետը Երկրից եղել են «Ապոլլո – 13»-ի տիեզերագնացները, 400187 կմ: Տիեզերագնաց կանանցից՝ աչքի է ընկել Քեթրին Սալլիվանը, ով եղել է Երկրից 531 կմ հեռավորության վրա: Թռիչքը տեղի է ունեցել 1990 թ.

3.Վալերի Ռյումին- տիեզերագնաց, ով տիեզերքում անցկացրել է ավելի, քան որևէ մեկը: Նա ապրում է 362 օր, եւ այդ ժամանակ տիեզերանավը կատարել է 5.750 պտույտ մոլորակի շուրջը: Ընդհանուր տարածությունը, որը նա հաղթահարել է՝ 241 մլն կիլոմետր է, ինչը հավասար է թռիչքի դեպի Մարս եւ ետ Երկրի:

4.Մեծ թվով տիեզերագնացներ՝ արձանագրվել է 1985-ին «Չելլենջեր» նավում՝ 8 մարդ, որից մեկը կին էր:

5.Ժամանակակից սարքերը տեղափոխվում են 4,5 կիլոմետր վայրկյան արագությամբ:

6.Ամենատարեցը՝ 228 տիեզերագնացների շարքում, համարվում է Կարլ Գորդոնը, ով 1985թ-ին 58 տարեկան հասակում, գնացել է ճանապարհորդության «Չելլենջեր»-ով:

7.«Էներգիա» տիեզերական համակարգը, մեկնարկել է ուղեծիր 1987թ մայիսին Բայկանուր տիեզերակայանից: Ընդհանուր քաշը 2400 տոննա: Հրթիռը կարող էր ուղեծիր բարձրացնել պահանջվող բեռը, որի քաշը 140 տոննա էր: Հրթիռի տրամագիծը՝ 16մ է, իսկ բարձրությունը՝ 59մ: Այդ համակարգն այժմ էապես փոփոխվել է, այն կարող է բարձրացնել բեռներ, որի քաշը հասնում է 180 տոննայի:

8.Ամենաթեթև տիեզերական օբյեկտը, որը բարձրացել է ուղեծիր՝ «Էքսպլորեր-49» արբանյակն է, այն կշռում է ընդամենը 200 կգ, իսկ ալեհավաքների շրջանակը հասել է 415 մետր: Ամենածանր տիեզերական օբյեկտը, որը գտնվում էր տիեզերքում՝ ընդհանուր քաշը կազմել է 140 հազարից- 512 հազար կգ:

operativ.am

13/3/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել