Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 12 Մարտ 2016 17:39

Կայանալու է Իրանի միջուկային երեք ձեռքբերումների շնորհանդեսը

Կայանալու է Իրանի միջուկային երեք ձեռքբերումների շնորհանդեսը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալի տեղեկացմամբ , միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առիթով կայանալու է Իրանի միջուկային երեք ձեռքբերումների շնորհանդեսը :

Իրանի իսլամական հանրապետության օրացույցում ապրիլի 9-ը միջուկային տեխնոլոգիաների ազգային օր է հռչակվել :

Նշելով , որ միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա պաշտոնական միջոցառմանը մասնակցելու են համակարգի բարձրաստիճան պետայրերը , Ասղար Զարեանն ասել է .-«Հիշյալ միջոցառմանը կայանալու է էլեկտրակայանների , առողջապահության , պաշարների հայտնաբերման ու արդյունահանման ոլորտներում միջուկային արդյունաբերության մի քանի նոր ձեռքբերումների շնորհանդեսը» :

Ընդգծելով , որ Իրանի միջուկային այդ ձեռքբերումները հասանելի են միայն մի քանի երկրների , Զարեանը հավաստել է.-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ջանում է քայլել ներքին ու միջազգային մասշտաբներով միջուկային արդյունաբերության առևտրականացման ուղղությամբ»:

«Հետշրջափակումային պայմաններում Իրանի միջուկային գործունեությունը չի դադարել , այլև ոլորտի ձեռքբերումներն ու ենթակառուցվածքները պահպանելու արդյունքում , նոր հորիզոններ են ուրվագծվել».-ավելացրել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել