Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 11 Մարտ 2016 11:29

Կրծքի քաղցկեղի ուռուցքը կարող է անհետանալ 11 օրերում

Կրծքի քաղցկեղի ուռուցքը կարող է անհետանալ 11 օրերում
Անգլիացի գիտնականները հայտարարել, որ պատահական կերպով երկու դեղեր միաժամանակ հանձնարարելով, կարողացել են որոշ հիվանդների մոտ կրծքի քաղցկեղի հետևանքով առաջացած ուռուցքը 11 օրվա ընթացքում չափազանց փոքրացնել կամ լիովին վերացնել:

«Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն, Եվրոպայում գումարված կրծքի քաղցկեղի համաժողովում ներկայացված այս անսպասելի գյուտը կարող է մոտ ապագայում կրծքի քաղցկեղով տառապող կանանց ազատել քիմիաթերապիայի ենթարկվելու անհրաժեշտությունից:

Բրիտանացի հետազոտողների ընդգծմամբ, այս գյուտը կարող է ազդեցիկ քայլ համարվել քաղցկեղի լիարժեք բուժման ուղղությամբ:

Գյուտը կատարած բժիշկներն ասում են, թե ձեռք բերված արդյունքը վեր է եղել նրանց ակնկալիքներից ու նպատակներից:

Նրանք փորձ էին կատարում այն մասին, թե ինչպե՞ս են կարող այդ երկու դեղերի օգտագործմամբ ազդել ուռուցքի վրա, դրա ախտորոշման ու վիրահատման միջև ընկած ժամանակահատվածում ու արդյունքում նկատել են, որ որոշ հիվանդների մոտ ուռուցքները լիովին անհետացել են:

Կրծքի քաղցկեղն աշխարհում ամենաշատ տարածումն ունեցող քաղցկեղի չորս տեսակներից է և համարվում է կանանց մոտ ամենաշատ հանդիպող տեսակը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել