Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 10 Մարտ 2016 18:30

Բրիտանացի գիտնականները զգուշացրել են այդ երկրի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու կապակցությամբ

Բրիտանացի գիտնականները զգուշացրել են այդ երկրի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու կապակցությամբ
Բրիտանացի գիտնականները զգուշացրել են Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հետևանքների կապակցությամբ:

Լոնդոնից «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սթիվեն Հաուքինգը և 150 այլ բրիտանացի հայտնի գիտնականներ ու հետազոտողներ այսօր մամուլում հրապարակած նամակում նշել են.«Բրիտանիայի Եվրամիության կազմից հնարավոր դուրս գալը կարող է ծանր հետևանքներ ունենալ Բրիտանիայի համալսարանների ու գիտական ապագայի համար»:

Նամակում ասված է.«Եվրամիությունում գիտական ու հետազոտական ներդրումների ավելացումը կնպաստի գիտական մակարդակի բարձրացմանը բոլոր եվրոպական երկրներում, հատկապես Բրիտանիայում»:

Բրիտանացի հետազոտողները զգուշացրել են, որ Բրիտանիայի կառավարությունը եվրոպացի ընդունակ ուժեր ներգրավելով, կարող է երաշխավորել երկրի գիտական ապագան և արտասահմանցի լավագույն գիտնականներին ևս հորդորել գալ այս երկիր:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել