Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 07 Մարտ 2016 20:11

Լռությունն օգտակար է ուղեղի առողջության համար

Լռությունն օգտակար է ուղեղի առողջության համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ լռությունն օգտակար է ուղեղի առողջության համար և ձայնային աղտոտվածությունը չափազանց վնասակար է հանրային առողջության համար:

Հաղորդման համաձայն, ձայնային աղտոտվածությունը արյան ճնշման բարձրացման և սրտի նոպայի պատճառ է դառնում, իսկ լռությունը մեղմում է սթրեսն ու լարվածությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լռության մեջ վերականգնվում է մտային կարողությունը, դյուրին է դառնում որոշում կայացնելը, խնդիրների կարգավորումը և առօրյա հարցերի վերահսկումը:

Հաղորդման համաձայն, լռության պահին բարելավում է հոգեվիճակը, մեծանում է ըմբռնման կարողությունը և մարդն ավելի կրեատիվ է դառնում: Լռության մեջ վերականգնվում են բջիջները:

2013 թվականին, մկների վրա կատարված փորձարկման արդյունքում պարզվեց, որ օրվա ընթացքում երկու ժամ լռությունը խթանում է հիպոկամպուսում նոր բջիջների ձևավորումը: Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է հիշողության, սովորելու և զգացմունքերի վերահսկման համար: Այդ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Brain» պարբերականում:

2011 թվականին ձայնային աղտոտվածությունը «ժամանակակից ժանտախտ» է կոչվել:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել