Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 02 Մարտ 2016 17:20

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր

Միջազգային տիեզերակայանի  անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր
Միջազգային տիեզերակայանի 46-րդ գիտարշավի ռուս մասնակիցներ՝ Սերգեյ Վոլկովը, Միխայիլ Կորնիենկոն, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելին բարեհաջող վերադարձել են Երկիր:

Նշվում է, որ Քելին ու Կորնիենկոն տիեզերքում անցկացրել են 340 օր, մինչդեռ Վոլկովը` 180:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը տիեզերանավով բարեհաջող վերադարձել է Երկիր` վայրէջք կատարելով Ղազախստանում:

Այդ առաքելությունը կատարվել է մարդու դեպի Մարս ուղևորվելու խոշոր նախագծի շրջանակում:

340-օրյա ուղևորությունը մեկնարկել էր 2015 թ.-ի մարտի 27-ին : Այն համարվում է Միջազգային տիեզերակայանի անձնակազմի ամենաերկարատև ուղևորությունը,ինչը հնարավորություն է ընձեռել մասնագետներին ուսումնասիրել տիեզերքում երկարատև մնալու արդյունքում մարդու մարմնի վրա տեղի ունեցած փոփոխությունները:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել