Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 25 Փետրվար 2016 07:31

Հետշրջափակումային շրջանում բացառիկ առիթ է համարվում համաշխարհային տիեզերական շուկային Իրանի միացումը

Հետշրջափակումային շրջանում բացառիկ առիթ է համարվում համաշխարհային տիեզերական շուկային Իրանի միացումը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նորարարության ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալը նշել է, որ  հետշրջափակումային շրջանում համաշխարհային տիեզերական շուկային Իրանի միացումն աշխարհի հետ դրական կապերի պատճառով բացառիկ առիթ է  :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նորարարության ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Դավային չորեքշաբթի օրը երկրի տիեզերագիտության կենտրոնի գիտահետազոտղների մեծարման երրորդ փառատոնում ասել է, որ հետշրջափակումային շրջանի ընձեռած առիթն ու նաև աշխարհի հետ դրական կապերը կարող են Իրանի տիեզերագիտության ոլորտում աշխատող գիտահեն ընկերություններին կապել համաշխարհային շուկաների հետ:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նորարարության ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալն անդրադարձել է նաև  փոքր արբանյակների շնորհիվ ստեղծվող նոր շուկաներին: Նա հավելել է, որ  Իրանն այս ոլորտ մուտք գործելով կարող է հարմար դիրք գրավել տիեզերագիտության բնագավառում:

Իրանի տիեզերագիտության կենտրոնի գիտահետազոտողների մեծարման երրորդ փառատոնը կազմակերպվել է այդ կենտրոնում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել