Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 12:09

Տիեզերական աղբերը կանխում են տիեզերական ոլորտում մարդու առաջադիմությունը

Տիեզերական աղբերը կանխում են տիեզերական ոլորտում մարդու առաջադիմությունը
Հաղորդումները վկայում են այն մասին, որ երկրի ծիրում պտտվում է շուրջ 750 միլիոն կտոր տիեզերական աղբ, ինչը լուրջ վտանգ է հանդիսանում արբանյակների և տիզերական միջազգային կայանների համար:

Չնայած այդ աղբերի մի մասը չափազանց փոքր է, այդուհանդերձ կարող է խնդրահարույց լինել և հետագայում անհնար դարձնել հասանելիությունը տիեզերքին:

Հատկանշական է, որ տիզերքում հազարավոր կիլոմետր արագությամբ ընթացող աղբը հսկայական ուժ ունի և կարող է կործանել մարդկանց կառուցած մեծածախս շինությունները:

Ներկայումս փորձագետները ելքեր են որոնում այդ աղբերը ոչնչացնելու համար և միջուկային զենքի օգտագործումը տարբերակներից մեկն է: Սակայն այդ միտքը անհիմն է թվում, քանի որ նման է թռչնի վրա հրանոթից կրակելուն:

Հատուկ ցանցեր և լազերային ճառագայթումներ օգտագործելը, տիեզերական աղբերը հավաքելու մյուս տարբերակներն են:

Գիտնականները կանխատեսել են, որ չնայած ավիատիեզերային գիտությունը մեծ զարգացում է ապրել, սակայն տիեզերական աղբերի հարցը մոտ ապագայում հնարավոր չէ կարգավորել:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել