Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 08:26

Հիվանդը բուժվում է վիրտուալ տեխնոլոգիայի միջոցով

Հիվանդը բուժվում է վիրտուալ տեխնոլոգիայի միջոցով

Գիտնականները ծայրահեղ ու հիվանդագին վախին կամ ֆոբիային դիմագրավելու նոր մեթոդ են գտել:

Համաձայն այս մեթոդի, անձին սարսափ պատճառող իրավիճակները նմանակվում են վիրտուալ կերպով, որպեսզի անձը դրանցդեմ պայքարելով հետզհետե հաղթահարի իր վախը:

Բելգիայում «Վան Գոգ»-ի անվան հիվանդանոցի բժիշկները, որոնք ուսումնասիրում են նման հիվանդներին բուժելու համար վիրտուալ իրականության տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը, ասում են, որ  իրենց նպատակն է անձն դանդաղ ու վերահսկած կերպով դնել սարսափ առաջացնող իրավիճակներում: Նման վիճակում հայտնված անձն իմանում է, որ գտնվում է ապահով միջավայրում, սակայն նրա ուղեղը հակազդեցություն է ցուցաբերում ճիշտ այն պահի նման, երբ գտնվում է իրական պայմաններում:

Բելգիացի բժիշկներն այս մեթոդի հաջողության հնարավորությունը 80-ից 90 տոկոս են գնահատում, թեև որոշ հետազոտողներ հավատացած չեն, թե դա կարող է երկարատևում օգտակար լինել:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել