Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 17:28

Հայ աստղագետը ողջ կյանքի վաստակի համար NASA-ի մրցանակի է արժանացել

 Հայ աստղագետը ողջ կյանքի վաստակի համար NASA-ի մրցանակի է արժանացել

 

 

 

ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանն անցյալ ամիսՆԱՍԱ-ի կողմից ողջ կյանքի վաստակի համար արժանացել է մրցանակի (Lifetime Achievement Award): Այս մասին գրում է astro.cornell.edu կայքը:

Թերզյանը ժամանակակից մեծանուն աստղագետներից է, որը հայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության ոլորտներում իր հայտնագործություններով:

Թերզյանը հայկական աստղագիտական միության հիմնադիրներից մեկն է և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի և կրթական հիմնադրամի նախագահ:

Թերզյանը ծնվել է 1939թ-ի փետրվարի 9-ին` Ալեքսանդրիայում (Եգիպտոս): Նրա հայրը հայ է, իսկ մայրը` հույն: Ունենալով հայ-հունական ծագում` Թերզյանը հավասարապես հայտնի է թե որպես հայ, թե որպես հույն աստղագետ:

Ինքը` Թերզյանը, Հայաստանում գիտության ու հայկական գենոֆոնդի հնարավորությունների մասին նշում է. «Մենք հպարտ ենք Հայաստանի մեր գիտնականներով: Նրանք համաշխարհային հետազոտության տարբեր ոլորտներում առաջին դաս են կազմում»:

Իսկ դրա հիմքը, ըստ նրա, կրթությունն է:

«Որպեսզի երկիրը զարգանա, լինի անվտանգ ու հաջողակ, այն պետք է ունենա կրթված հասարակություն»,-ասում է Թերզյանը:

ankakh

02.12.2015   

   

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել