«Սքայ նյուզ»-ի հաղորդման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու հրահանգ է արձակվել:
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.-«Հրադադարի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել և այս կապակցությամբ բանակցություններ են գնում»:
Կիրակի ապրիլի 3-ին Ադրբեջանի Հանրապետությունը միակողմանի հրադադար էր հայտարարել, սակայն կողմերը խախտեցին այն և բախումները շարունակվեցին կիրակի և երկուշաբթի օրերը:
Նշելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը,որը շատ արագ վերածվեց արյունալի պատերազմի:
Որոշ աղբյուրներ տեղեկացրել են, որ մինչ այժմ Հայաստանը տվել է 18, իսկ ադրբեջանական կողմը 20 զոհեր: