Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 20:58

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների շարունակման դեպքում ՀՀ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ 
ռազմական գործողությունների շարունակման դեպքում ՀՀ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը
ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ռազմական գործողությունների շարունակման դեպքում ՀՀ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Երկուշաբթի օրը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը բախումներն ու լարվածությունը սրելու դեպքում, Հայաստանը պաշտոնապես կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հրադադարի հաստատման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելու համար:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անդամ պետություններից ոչ մեկը պաշտոնապես չի ճանաչել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել