Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 17:30

Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղում տեղակայված ՀՀ բանակի հրամանատարության շտաբի վրա

Ադրբեջանը  հարձակվել է Ղարաբաղում տեղակայված ՀՀ բանակի հրամանատարության շտաբի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը հարձակվել են Ղարաբաղում տեղակայված ՀՀ-ի զինված ուժերի հրամանատարության շտաբի վրա:

Բաքվի կողմից միակողմանի հրադադար հայտարարվելուց մեկ օր անց, երկուշաբթի ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Այդ հարձակման ընթացքում զոհվել ու վիրավորվել են մեծ թվով Հայաստանի զինվորականներ այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ:

Հայաստանի պաշտոնատարները դեռևս չեն արձագանքել այդ լուրերին:

Ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը հայկական ստորաբաժանումների հետ մարտերում սպանվել է 3 ադրբեջանցի զինծառայող:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության, Ադրբեջանի դիրքերի դեմ հարձակման ընթացքում Հայաստանը կիրառել է նռնականետ և ականանետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է,որ Հայաստանի կողմից հրահրիչ քայլերը շարունակվելու դեպքում, Բաքուն բազմակողմանի հարձակում է շղթայազերծելու այդ երկրի դիրքերի դեմ»:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում 15 ազերի զինծառայողի մահվան փաստը:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել