Սերժ Սարգսյանը ԼՂ-ում լարվածությունների հարցի քննարկման նպատակով գումարված ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նշել է. «ՀՀ ԱԳ նախարարությունը պիտի համագործակցի ԼՂ ԱԳ նախարարության պաշտոնատարների հետ և երկկողմ ռազմական օժանդակություններ ներկայացնելու համար պայմանագիր կնքի ԼՂ հետ :
«Հայաստանը լիարժեքորեն կատարելու է ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորման ուղղությամբ իր պարտականությունը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը հավելել է, որ այդ երկիրը 1994 թվականի հրադադարի համաձայնությունը ստորագրած կողմերից է և իր օրինական իրավունքն է համարում ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորումը:
ԼՂ պաշտպանության ուժերի պաշտոնատարները կիրակի օրը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեցին, որ պատրաստ են նախկին դիրքերին վերադառնալու շուրջ բանակցել Ադրբեջանի հետ:
Հաղորդագրության մեջ հղում անելով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից հայտարարված միակողմանի հրադադարին ասված է, որ այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ «ազատագրված սահմանների ամրագրում» և նման այլ արտահայտությունները վկայում են, որ Բաքուն նպատակ ունի որոշ նախապայմաններ պարտադրելով, հրադադար հայտարարել:
Վերջին օրերին հայկական ու ադրբեջանական ուժերի միջև ԼՂ-ում սկսված բախումների ժամանակ սպանվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: