Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 19:06

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ Նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ 2014թ. սեպտեմբերին կայացած եռակողմ հանդիպումը, ըստ Նախագահ Սարգսյանի, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության օրինակներից մեկն է:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել