Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 10:06

Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները սահմանի հարավային հատվածում

Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները սահմանի հարավային հատվածում

Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այս մասին   «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ` հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,- հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել