Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 08:00

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի միջև բախումներն ավելի քան 200 զոհեր են ունեցել

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի միջև բախումներն ավելի քան 200 զոհեր են ունեցել

Անցած օրը ԼՂ  շփման գծերում Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի միջև սաստիկ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Երևանից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, ՀՀ ՊՆ նախարարության տարածած հայտարարության համաձայն, բախումների ընթացքում հայկական կողմն ունեցել է 18 զոհ  և 35 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմի կրած կորուստը հասնում է ավելի քան երկու հարյուրի:

ՀՀ ՊՆ նախարարության ընդգծմամբ հայկական ուժերին հաջողվել է կործանել երկու տանկեր, երեք զրահապատ մեքենաներ, երկու ռազմական ուղղաթիռներ և երկու անօդաչու թռչող սարքեր:

«Երեկ ԼՂ շփման գծերում ադրբեջանական ու հայկական զինված ուժերի միջև սկսված սաստիկ բախումներն ու հրադադարի խախտումը շարունակվում է»,-հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել