Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 18:06

Ղարաբաղում ևս մի ադրբեջանական ուղղաթիռ է խոցվել

Ղարաբաղում ևս մի ադրբեջանական ուղղաթիռ է խոցվել
Հայաստանյան լրատվամիջոցներ հաղորդել են ,որ հայկական զինուժը ևս մի ադրբեջանական ուղղաթիռ է խոցել:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բանակի երեք տանկ և երկու անօդաչու սարքեր ոչնչացվել են այսօր տեղի ունեցած բախումների ընթացքում:

Երեկ գիշերվանից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ թեժ մարտեր են ընթանում:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է անհապաղ դադարեցնել բախումները և հրադադար հաստատել այդ տարածքում:

Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը անցնող 24 ժամերի ընթացքում 127 անգամ շփման գծում կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Հայաստանյան կողմը ծանր զենք և ականանետ է կիրառել»:

Հայաստանյան լրատվամիջոցներ նույնպես հաղորդել են, որ Ղարաբաղի բնակելի տարածքներում ադրբեջանցիների զինված ուժերի բացած կրակի հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա և վիրավորվել են 2 ուրիշներ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել