Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 18:41

ՀՀ-ը ներկայացրել է ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկը

ՀՀ-ը  ներկայացրել է ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկը
Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն և Իրանը բանակցում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ :

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է , Հայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև բանակցություններ են սկսվել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ։ Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը :

«Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն , Գաբրիելյանը նշել է , որ 2015 թվականի դեկտեմբեր ամսի վերջերին ԵՏՄ անդամ երկրներն Իրանի համագործակցությամբ սկսել են աշխատանքը ՝ առևտրի ազատ գոտի ստեղծելու համար : Կողմերը համատեղ ուսումնասիրություններ են իրականացրել համաձայնագրի հեռանկարների հետ կապված :

ՀՀ փոխվարչապետ , Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով , դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը : «Այդ առաջարկի հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը».-ասել է ՀՀ փոխվարչապետը ։

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել