Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 08:01

Պուտինը պահանջել է հրադադար հայտարարել ԼՂ-ում

Պուտինը պահանջել է հրադադար հայտարարել ԼՂ-ում

Ռուսաստանի նախագահության գրասենյակը հայտարարել է, որ Պուտինն իր հայ ու ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցի ժամանակ խիստ մտահոգություն հայտնելով մարդկային մեծաթիվ կորուստ պատճառած ռազմական վերջին բախումների կապակցությամբ, կողմերին կոչ է արել երաշխավորելով բախումների շտապ դադարեցումը, հարգել երկկողմ հրադադարի նախկին համաձայնության կետերը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Կրեմլի պալատի ընդգծմամբ, Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ մինչև ԼՂ  տարածքում իրավիճակի հանդարտեցումն իր երկիրը կշարունակի Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջնորդական ջանքերը:

Պուտինը կողմերին հորդորել է տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ սկսել:

Ի դեպ, Պակիստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն հրապարակելով ողջունել է ԼՂ  տարածքում հրադադար հայտարարելու Ադրբեջանի քայլը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԼՂ-ում հակամարտող կողմերի միջև կայացած համաձայնությամբ, երեքշաբթի օրը ժամը 12-ից ճակատային գծերում փոխհրաձգությունը դադարեցվել է :

Ուրբաթ՝ ապրիլի 1-ի գիշերվանից, Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների վերսկսումից ի վեր զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել